11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Արարատ Միրզոյանի որոշմամբ ԱԺ աշխատակազմի պետական աշխատակիցներն ու ծառայողները պարգևատրվել են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ ԱԺ ծառայողներն ու աշխատակիցները պարգևատրվել են։ Այս մասին  որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 12-ին ԱԺ պաշտոնական կայքում։

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

ԱԺ նախագահի մեկ այլ որոշմամբ էլ  ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահի հուշանվերով են պարգևատրվել ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ մի խումբ աշխատակիցներ։

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը՝ կարգադրում եմ.

1. ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով  պարգևատրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ աշխատակիցներ՝ գնդապետ Սարգիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, փոխգնդապետ Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, մայոր Հարություն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, մայոր Վարդան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, մայոր Արմեն ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ, մայոր Արամ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, կապիտան Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ավագ լեյտենանտ Էդվարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ենթասպա Էդգար ԽԼՂԱԹՅԱՆԻՆ և ենթասպա Վելիխան ՉԱՐՉՅԱՆԻՆ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ