19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ». Միքայել Ոսկանյան

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ, քանի որ նա անգամ չի հասկանում ՀՀ վարչական սահմանների ու ՀՀ սահմանների միջեւ տարբերությունը։

Կամ էլ, հասկանում է ու հույսը դնելով Հայաստանի տգետ զանգվածի վրա` միտված մոլորության մեջ է գցում ու նորից շարունակում պառակտել ժողովրդին` առաջ տանելով նախկինամոլությունը։

Վարչական սահմանը այլ է, պետականը՝ այլ։ 2010 թվականի օրենքը ոչինչ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։ Այդ փաստաթուղթը ներպետական իրավական կարգավորումների համար է։ Իսկ միջպետական սահմանների վերաբերյալ որեւէ համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի եղել ու չկա։

Վախենում եմ պատկերացնել, թե ինչեր է մեզ դեռ սպասվում նրա ապազգային գործունեության պատճառով…։ Այս մասին գրել է երաժիշտ Միքակել Ոսկանյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ