09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարդան Այվազյանը՝ ՀՀ փոխվարչապե՞տ.168 ժամ

՛՛168 ժամ՛՛ թերթը գրում է.
՛՛168 ժամի՛՛ տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Նրա անունն իշխանական կուլիսներում առավել հաճախ է շրջանառվում:

 Այս լուրը փորձեցինք ճշտել անձամբ Վ. Այվազյանից, սակայն երեկ նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո կառավարության նոր անդամի թեկնածուների շարքում նշվում են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար՝ այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունները:

 Մյուս հնարավոր թեկնածուներ համարվող՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքել են իրենց նշանակման հավանականությունը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ