26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրան Ավինյանի հրամանով նախկին ՊՊԾ տարածքը վաճառվել է իր ընկերոջը`10 անգամ ավելի քիչ գումարով․ այդ գործարքից նրանք աշխատել են ավելի քան 2 միլիոն դոլար. Միքայել Մինասյանի նոր բացահայտումը

Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է 871 միլիոն դրամ, Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա ուղիղ աճուրդով վաճառվել է Ավինյանի ընկերոջը` տասն անգամ ավելի քիչ գումարով․նրանք աշխատել են ավելի քան 2 միլիոն դոլար:

Այս մասին այսօր հրապարակված Requiem 4 տեսաշարի ընթացքում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Գույքի կառավարման կոմիտեն դրանից հետո գրում է նամակ Տիգրան Ավինյանին` ասելով, որ այս գործընթացը անօրինական է և զրո: Սրանք ենք թղթերը, փաստերը, սա է թալանը, թալանը և ժողովրդի սեփականությունը վաճառվում է ցածր գներով՝ անթաքույց գողանալով մարդկանցից:

Կան փաստեր, և այդ փաստերի շուրջ պետք է կառուցել ապագան և կա փաստ, որ հայ ժողովուրդը կամ հայ ժողովրդի մեծամասնությունը սխալվել է։ Ժողովուրդը սխալ է, բայց մեղավոր չէ»,-ասաց նա:

1_1 2_1 3_1 4_1 6_1 6_1 7_1 8_1 9_1 10_1 11_1

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ