17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եռյակը քառյակ դարձնելու Տեր-Պետրոսյանի մոդելն ԲՀԿ-ի համար ընդունելի չէ. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.

Հոկտեմբերի 10-ին հանրահավաք հրավիրած ոչ իշխանական ուժերը վերջին օրերին աննկատ մտան ներքին պոլեմիկայի դաշտ, ինչի հետևանքով եռյակում հաստատված հարաբերությունների ինֆորմացիան սպրդեց հանրային հարթակ:

 Հոկտեմբերի 10-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի հարթակից այսպիսի հայտարարություն էր արել. ՛՛Նորաստեղծ շարժումը գլխավորում են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը,  Ժառանգությունը, Բարգավաճ Հայաստանը, և Հայ ազգային Կոնգրեսը: Շարունակելով հանդերձ մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում, Դաշնակցությունն ինչ-ինչ նկատառումներով հարմար չի  համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրա դիրքորոշմանը:  Ինչևիցե, կարևորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի Քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ՛՛:

Սա կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ որոշվում է, թե ովքեր պիտի կայացնեն որոշումները, այլև նրանով, թե ինչպես են կայացվել որոշումները նախկինում և ինչպես կարող էր նման իրավիճակ ձևավորվել ընդհանրապես:

 Այստեղ կա երկու տարբերակ. Կամ Տեր-Պետրոսյանը ՀԺԿ-ին ձևաչափի լիարժեք մաս դարձնելու հարցը չի համաձայնեցրել ԲՀԿ-ի հետ, կամ էլ համաձայնեցրել է, բայց ԲՀԿ-ն հետագայում փոշմանել է՝ դա համարելով իր շահերին հակասող որոշում:

 Համենայնդեպս, ԲՀԿ-ի այն ներկայացուցիչները, ովքեր եռյակի հանդիպումների մասնակից են, ասում են, որ եռյակը քառյակ դարձնելու Տեր-Պետրոսյանի մոդելն իրենց համար ընդունելի չէ:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ