Ճամբարակում բողոքի նոր ալիք կբարձրանա. Ժողովուրդ
՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթը գրում է.
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առաջիկայում հնարավոր է, որ բողոքի նոր ալիք բարձրանա: Ինչպես հայտնի է՝ սեպտեմվերի 4-ին տեղացած ուժգին կարկուտի պատճառով ճամբարակցիները խոշոր չափի վնասներ են կրել, կարկուտը վնասել է բազմաթիվ տների տանիքներ:
Մարզպետարանը խոստացել է տուժածներին օգնել շիֆերներով: Երեկ՛՛Ժողովուրդ՛՛-ը Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանից տեղեկացավ, որ շիֆերների բաժանումը դեռ ընթացքի մեջ է: Սակայն ճամբարակցիների մեծ մասն այսօր դեռ չի ստացել իրեն հասանելիք օգնությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: