Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6, իսկ նրա անչափահաս որդին 4 տարվա ազատազրկման
Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՛՛Շանթ Հարությունյան և ընկերներ՛՛ գործով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընթերցելով դատավճիռը՝ Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդին ՝ Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման:
Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, մեղավոր ճանաչեց միայն խուլիգանության մեջ՝ դատապարտելով 6 տարվա ազատազրկման:
Ալեք Պողոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Արմեն Հովհաննիսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Ավետիս Ավետիսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Հայկ Հարությունյանը դատապարտվեց 4.6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և առանց իրացնելու նպատակի` է զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու մեջ:
Լիպարիտ Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Միսակ Առաքելյանը դատապարտվեց 50.000 դրամ տուգանքի, բայց դատարանի վճռով ազատվեց պատժի կրումից:
Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անմեղ ճանաչվեց:
Սևակ Մնացականյանը դատապարտվեց 1,6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Տիգրան Պետրոսյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:
Վահե Մկրտչյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Վարդան Վարդանյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Դատարանը վճռել է նաև ամբաստանյալներից որպես դատավարական ծախս գանձել նաև որոշակի չափով գումար: