26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանամերձ գյուղերին ցուցաբերվող օժանդակությունն ընդլայնվում է

Կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղն ընդգրկել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցուցակի մեջ: Այս որոշման արդյունքում Վերին Կարմիրաղբյուրի և ցուցակում ընդգրկված մյուս համայնքների հողի հարկը և ոռոգման ջրի դիմաց կատարվող վճարումների 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը: 

Կառավարության որոշման համաձայն` 649 հողի սեփականատերեր ամբողջությամբ կստանան իրենց հողի հարկի փոխհատուցումը, իսկ շուրջ 95 ջրօգտագործողների կտրամադրվի ոռոգման ջրի վճարի 50 տոկոս փոխհատուցում: Այս նպատակով կառավարությունը նախատեսել է հատկացնել շուրջ 3 մլն 257 հազար դրամ:

Այս քայլով կառավարությունը նպատակ ունի աջակցել սահմանամերձ գյուղերի բնակիչներին` նրանց վրայից առնվազն կիսով չափ վերցնելով հարկային պարտավորությունները: Դեռևս օգոստոսյան սահմանային լարվածությունից հետո վարչապետը հայտարարեց, որ նախատեսվում է սահմանամերձ 30 գյուղերի գործարաններին ազատել հարկերից: Հետագա մշակումների արդյունքում, որին մասնակցեցին ոչ միայն իշխանական ուժեր, այլ նաև ընդդիմադիր, այս նախագիծն ընդլայնվեց և առաջ քաշվեցին աջակցության նոր ձևաչափեր: 

Սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու ծրագրում առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսական արտոնությունները, ըստ որոնց` հողի հարկը, ոռոգման ջրերի վարձը համեմատաբար մատչելի են դառնում: Սա, թերևս, գրավիչ պայման կդառնա ներդրումներ ներգրավելու համար:

Կառավարությունը բացի սրանից նախատեսել է նաև սահմանամերձ գյուղերից վճարովի հիմունքով բուհ ընդունված ուսանողների վարձի հոգսը թեթևացնել: Այս նպատակով կրթական դրամաշնորհների համար Երիտասարդական հիմնադրամին հատկացվող 140 մլն դրամից նշված ուսանողներն առանց հերթի են ֆինանսավորվելու:

Նշենք նաև, որ օգոստոսի 28-ին կառավարությունը հավանության արժանացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվող փոփոխության համաձայն` համայնքի տարածքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս համայնքի ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում՝ տարբեր տուրքերի համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ: Այս փորձի հաջողությամբ պսկման դեպքում կառավարությունը կարող է նաև մտածել արտադրական նպատակներով հոսանքի և գազի վարձավճարների գոտիավորված սկզբունքով սահմանման մասին, ինչը նաև կնպաստի կառավարության հռչակած ևս մեկ նպատակի իրագործմանը` տնտեսական համահարթեցմանը: 

Նորայր Բադալյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ