14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը հաստատեց օրեր շարունակ հերքվող տեղեկությունը, ըստ որի՝ Խծաբերդ գյուղի հատվածում թշնամին նոր գերիներ է վերցրել

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հղած ուղերձում հայտարարեց, որ Սյունիքի բարձրադիր դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք, ըստ նրա, լուծելի հարցեր են:

Նա նաև հաստատեց օրեր շարունակ հերքվող տեղեկությունը, ըստ որի՝ Խծաբերդ գյուղի հատվածում թշնամին նոր գերիներ է վերցրել: Հիշեցնենք, որ @Mediaport-ը օրերս հայտնել էր, որ գրելեվարվել է ևս 171 անձ, որոնց թվում են եղել Շիրակի մարզի և Արմավիրի ուսումնական բազայի հիման վրա ստեղծված գնդի կամավորները:

Նրանց հարազատները մի քանի օր է՝ ակցիա են անում Գյումրիում՝պահանջելով տեղեկություն հաղորդել իրենց զավակների մասին, սակայն Հայաստանի կառավարությունը շարունակում է լռել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ