”Հո Րաֆֆի Հովհաննիսյանով չէ”. եռյակը կդառնա դուետ
”Նպատակի մասին կարող եմ ենթադրաբար ասել, որ իշխանափոխությունն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` ի պատասխան հարցին, թե ինչ նպատակ է տեսնում եռյակի գործողություններում: Ըստ նրա` այն, որ պետք է իշխանափոխություն լինի, օրվա պահանջն է, դա զոհված երեխաների, տանջվող մայրերի ուղիղ պահանջն է: ”Մարդիկ աշխատում են, տեսնենք` ինչ է լինում, ամսի 24-ին կասեն, սպասենք այդ ասելուն”,-հավելեց նա:
Գ. Եղիազարյանն ամիսներ առաջ ասել է և հիմա էլ նույն վստահությամմբ կրկնեց, որ եռյակի ձևաչափը կփոխվի, այն կդառնա դուետ, ”Ժառանգությունը” կհեռանա: ”Չի կարելի գնալ մի խնդրով, և դա վերածվի ուրիշ բանի: Չի կարող ժողովուրդը գնալ հանրահավաք ու պարզել, որ միակ կոչը Մաքսային միությանը ոչ ասելն է, հո Րաֆֆի Հովհաննիսյանով չէ, եթե դեմ ես, քո կուսակցությունում ասա: Մարդիկ չէին հավաքվել, որ ոչ ասեն մաքսային միությանը, իսկ նա տեսնում է, թե ինչ է կատարվում Սիրիայում”,-հարցրեց բանախոսը:
Հարցին, թե իշխանափոխություն են գնում, սակայն արտահերթ ընտրություներով, թե հերթական, Գ. Եղիազարյանը պատասխանեց. ”Աստված տա` արտահերթի մասին խոսքը լինի, ինչքան հնարավոր է տներ քանդվեն, հարյուր հազաաով մարդիկ հրաժարվեն քաղաքացիությունից”:
Դիտարկմանը, որ ժողովուրդը հիմա է պահանջում, իսկ եռյակի ուժերը արտահերթի մասին չեն ակնրակում, նա արձագանքեց. ”Ժողովուրդը հիմա է պահանջում, հիմա է սոված, բայց այս գործընթացը ժամանակ է պահանջում, հարթակում կանգնած մարդիկ չեն կարող գրպանից հանել իշխանությունն ու նվիրել նրանց”: