15 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումները Եվրախորհրդարանում

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին Բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ):

Եվրախորհրդարանականների հետ քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական  համակարգի  հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները։

Օրվա երկրոդ կեսին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ կառույցի հովանու տակ գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի  ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ թեմաներին, Սփյուռքի կառույցների կողմից հայրենիքում իրականցավող ծրագրերին:
Այսքանով եզրափակվել է ԼՂՀ ԱԺ նախագահի Բելգիայի Թագավորություն կատարած այցելության ծրագիրը։

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ