17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվեց հակասահմանադրական

Մինչ օրս կենսաթոշակառուիմահվանդեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին  իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը:

 

Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված թոշակը վճարվում էր այն ժամանակ, երբ ժառանգներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին անձի մահից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում վերոնշյալ գումարը ժառանգները կարող էին ստանալ 12 ամսում՝ արդեն որպես ժառանգություն:

Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է չվճարված կենսաթոշակը սահմանված 12 ամսից հետո ժառանգելու երկու բացառություն.

·         Ժառանգն առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունում է մնացած բոլոր ժառանգների համաձայնությամբ:

·         Դատարանը ճանաչում է ժառանգությունն ընդունած՝ հարգելի համարելով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները:

Նշենք նաև, որ փաստացի տիրապետման ուժով ժառանգության ընդունման դեպքում չկա որևէ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն:

 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը Պաշտպան Կարեն Անդրեասյանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչի արդյունքում այն ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:

 

Այսուհետ, մահացած կենսաթոշակառուի  չվճարված կենսաթոշակը կարող են ստանալ թոշակառուի մահից հետո նույնիսկ 12 ամիս անց, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությունը, ինչպես նաև, եթե դատարանի կողմից հարգելի են սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները:Փաստացի տիրապետման ուժով՝ չվճարված կենսաթոշակի գումարը նույնպես  պետք է տրամադրվի առանց ժամկետային որևէ սահմանափակման:

 

Ողջունելի է Սահմանադրական դատարանի նման որոշումը, քանի որ այն խթանում է անձի` ժառանգություն ստանալու և սեփականության իրավունքի պաշտպանությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ