06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Զգոն են պահում իշխանություններին

՛՛Եթե Սահմանադրություն չխախտելու մասին խոսք է գնում, ուրեմն նրանք պատրաստվում են հերթական ընտրություններին, բայց հիմա որ կազմակերպում են, ուզում են միշտ իրենց մասին հիշեցնել, ավելի զգոն պահեն իշխանություններին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ի պատասխան հարցին՝ եթե արտահերթ ընտրությունների չեն պատրաստվում եռյակի ուժերը, ապա մի քիչ վաղ չէ՞ նման հանրահավաքներ անելը:

Սակայն, քաղաքագետը վստահ է, նման տակտիկան շատ երկար չի կարող իր արդյունքը տալ, որովհետև ժողովուրդը հոգնում է: ՛՛Եթե հանրահավաք է կազմակերպվում,  ընդդիմությունը պետք է հաշվի առնի, որ ժողովրդի մեջ կա դժգոհություն, ու երբ ժողովուրդը հավաքվում է հանրահավաքի, ինքը չի սպասում, որ 2018-ին պետք է տեղի ունենան ընտրություններ, ինքը հիմա է ուզում՛՛,-նշեց նա:

Գ. Համբարյանը հիշեցրեց, որ արդեն որերորդ անգամն է, որ ընդդիմությունն ընկնում է վատ վիճակի մեջ: ՛՛Ժամանակին նույնը եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով հավաքեց ահռելի զանգված, չգիտեր` ինչ անել այդ զանգվածի հետ, և որպեսզի այդ պոռթկումը ծայրահեղ հետևանքեր չունենա և իր համար, և այդ ժողովրդի համար, և իշխանություների համար, ինքը տարավ Ծիծեռնակաբերդ աղոթելու՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ