23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր երկրի անվտանգությունը. Արթուր Վանեցյան

Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է, այս մասին «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց ու փորձեց հասարակությանը պառակտել՝ հներ-նորեր, սևեր-սպիտակներ, հիմա էլ՝ էլիտա, չգիտեմ՝ դրա մյուսը որն է», – ասաց նա։

 

ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, թե մանիպուլյացիաներով ու հասարակությանը հերթական անգամ կիսելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող մնալ իշխանության։

«Որևէ մեկը չի ասում, թե ժողովուրդը չպետք է ձևավորի իշխանությունը, մենք ասում ենք, որ, այո, իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ի վիճակի չէ ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, ուստի, մենք ասում ենք՝  Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր երկրի անվտանգությունը, կկարողանան լուծել այն հարցերը, որոնք կուտակված են ու լուծում չեն ստանում», – նշեց Վանեցյանը։

Նա ասաց, որ պատերազմի սկսվելու, պատերազմի ընթացքի, արդյունքների վերաբերյալ հստակ տեղեկեություն ստանալու համար պետք է հարուցվի քրեական գործ ու իրականացվի քննություն։

«Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ