Դուք մեզ հայրենիք եք պարտք, ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին. Դավիթ Շահնազարյանի կոչը ԱԱԾ-ին
«ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում մասնակցել ընդդիմության բոլոր միջոցառումներին, շարժումներին։ Կոչ եմ անում միանալ, որպեսզի կարողանանք ոչ միայն նրա վարչախմբին զրկել իշխանությունից, այլ նաեւ կարողանանք կանգնեցնել քաոսը, որովհետև դա հերթական ծրագիր է, նա փորձում է քաոս ստեղծել երկրում»։
Այս մասին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, ըստ էության կոչով դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին։
«Կոչ եմ անում տեղերում, շրջաններում ինքնակազմակերպվել։ Սիրելի հայրենակիցներ, ինքնակազմակերպվեք և ամեն մեկդ ձեր տեղում հեռացրեք ձեր փաշինյաններին, այսպիսիք դեռ շատ են, որոնք,աթոռից կառչած, փորձելու են գնալ դավաճանական ծրագրի վերջին հատվածին։ Դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում Սյունիքում կամ այլ վայրերում, ես կոչով դիմում եմ նաեւ Գլխավոր շտաբին, որպեսզի ոչ մի քայլ հետ չանեն, չնահանջեն։ Ամեն օր նոր գերիների մասին մենք տեղեկություններ ենք ստանում, սիրելի հայրենակիցներ, ինքնակազմակերպվեք ուղղակի»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։