26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահմռկեցուցիչ փաստեր։ Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171

Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171։

Երեք օր առաջ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը գրավելիս թշնամին գերեվարել է 171 հայ կամավորների։ Mediaport-ի` ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, գերեվարված կամավորները Գյումրիի գնդի և Արմավիրի ուսումնական բազայի հիման վրա կազմավորված բրիգադի կամավորներն էին, որոնք գնացել էին Հադրութի շրջան՝ հերթափոխի։

Վերջին անգամ նրանց հետ կապը եղել է երեք օր առաջ։ Ստացվում է` այսքան օր իշխանությունները գաղտնի են պահել տղաների գերեվարման փաստը։ Ավելին` ՊՆ-ին հանձնարարված է չհրապարակել գերիների անունները։

Մինչդեռ այսօր թշնամին հրապարակել է բեռնատարի կադրեր, որը տեղափոխում է 171 գերիներին։  Մեզ հաջողվել է մեկ այլ սահմռկեցուցիչ փաստ ևս պարզել. երեկ թշնամու կողմից սպանված 11 հայ գերիները 21 oր կապի մեջ են եղել ընտանիքների հետ։ Անհետ կորած տղաների ծնողները բոլոր տվյալները հայտնել են ՊՆ-ին ու ՊԲ-ին՝ օգնություն խնդրելով, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ, տեսնելով իրենց երեխաների սպանության կադերը, ծնողները հարձակվել են ՊԲ շենքի վրա, ծեծի ենթակել Պաշտպանության բանակի հրամատար Միքայել Արզումանյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ