01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Զոհերի դահիճը, մահվան մունետիկը, արյան դեսպանը…. ուզում է «հարգել» զոհերի հիշատակը։ Զոհերի հանգչելու վայրում։ Այն զոհերի, որոնց իրական թվերը գիտի ու չի ասում, որոնց անունները գիտի ու չի ասում

Մի անմարդկային ու տիեզերական ստորություն կա այս ամենի մեջ….
 
Զոհերի դահիճը, մահվան մունետիկը, արյան դեսպանը…. ուզում է «հարգել» զոհերի հիշատակը։ Զոհերի հանգչելու վայրում։ Այն զոհերի, որոնց իրական թվերը գիտի ու չի ասում, որոնց անունները գիտի ու չի ասում… Որոնք վաղուց արդեն հանգչում են, բայց ինքը որոշել է, որ նրանց քառասունքը իր ստորագրած համաձայնագրի օրից է հաշվվում, ոչ թե նրանց իրական մահվան… Որովհետեւ իրական մահվան օրերը գաղտնի էր պահում….
 
Չի ասում գերիների իրական թիվը, որը էլի գիտի։ Եթե դժվար չէ, մտածեք ինչու… Արյունոտ ձեռքերով, խղճով, հետագծով մաքուր հագուստ կրել չի ստացվի։ Մեղք է։ Մեծ մեղք։ Անաստված է պետք լինել սա չհասկանալու համար։
 
Ու այդ ընթացքում դահիճի հարճերն ու ֆեյքերը շարունակում են՝ ինքնանկարագրող վիրավորանքների ու ստերի արյունոտ խրախճանքը, վիրավորում են այն զոհերի մորը, ում հիշատակը նա պատրաստվում է «հարգել»։
 
Հատուցում լինելու է։ Գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ