08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ռուս խաղաղապահները հայտարարել են Ղարաբաղի Հադրութի շրջանում իրավիճակի կայունացման մասին

Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում կայունացել է: Այս մասին հայտարարել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Դեկտեմբերի 11-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը ճնշվել է ռուսական խաղաղապահ զորամիավորման գործողություններով», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Մուրադովի՝ այժմ ամեն ինչ հանգիստ է, ռուս խաղաղապահները մշտապես վերահսկում են իրավիճակը, ինչպես նաև կապ են պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ