Ավելի կոշտ ձեռք է պետք /վիդեո/
“Եթե դասականով դիտարկենք բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում կա բուրժուաների դասակարգ: Բայց այն, որ համագործակցություն ստացվել է Գագիկ Ծառուկյանի հետ, դա անվիճելի է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջին նախագահին հաջողվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն անել, և ինչպես ինքն էր հայտարարել, ՛՛պոկել՛՛ Գագիկ Ծառուկյանին իշխանություններից:
՛՛Ասել, որ պոկել է իշխանություններից, չեմ կարող, դա կերևա գորժողությունների ժամանակ, խոսքերը քաղաքականության մեջ ոչինչ են, բայց վարքագծային կառուցվածքը ցույց է տալիս` որքանով է Գագիկ Ծառուկյանն իշխանության հետ, դուրս է, թե հեռու է՛՛: Հարցին, թե ԲՀԿ ղեկավարին տեսնում է նախագահի պաշտոնում, նա պատասխանեց, որ քանի որ հիմա արտաքին քաղաքականության մեջ ամեն բան սրվել է, և Հայաստանի աշխարհագրական դիրքն էլ այդքան էլ լավ չէ, մեզ ավելի կոշտ ձեռք է պետք:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: