15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատմության դատաստանում գժի թուղթը չի անցնելու. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պատերազմի հասունացման մեջ մեղավոր է ողջ իշխանական համակարգը՝ ԱԳՆ, ԱԺ, ԱԽՔ, իշխող կուսակցությունը, անգամ Արցախի գործող իշխանությունները։
 
Առանձին-առանձին կարող եմ անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրի մեղավորությանը՝ փաստերով, վերլուծություններով, փաստարկներով։ Դրա ժամանակը դեռ կգա։
 
Այսօր ընդամենը մեկ ընդհանուր հարց տամ դրանց։
 
Ձեզ չէ՞ր անհանգստացնում, որ Արցախյան բանակցությունների մասին խոսելիս ձեր ոչ բարով ղեկավարը ձեզ ասում էր. բանակցությունների ժամանակ ինձ մեկ-մեկ ԳԺԻ տեղ եմ դնում։
Բառացի եմ կրկնում՝ նա դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորման եւ գործընթացի փոխարեն իրեն ՄԽ համանախագահների, Ալիեւի եւ աշխարհի առջեւ դնում էր ԳԺԻ տեղ։
 
Ու դուք բոլորդ հորթի պես ժպտում էիք ու քծնում նրան, թե բա շեֆ ջան, ճիշտ էլ անում ես։
Այդ գժության եւ ձեր բոլորի լպրծունության գինը վճարեց հայրենիքը եւ մի պայծառ սերունդ։
Պատմության դատաստանում գժի թուղթը չի անցնելու։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ