05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը եւ համայն հայությունը կիմանա՝ դուք պարզապես թուրք եք, թե՞ շարքային դավաճան». Տիգրան Ներսիսյան

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, անդրադառնալով Ալիեւի եւ Էրդողանի՝ հայտարարություններին, գրել է.

«Այսքանից հետո, երբ թշնամի երկրի ղեկավար придурок-ը իր խեղկատակների շքերթին հայտարարում է, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանն էլ է իրենցը, իսկ մյուս թշնամի երկրի придурок-ը հայտարարում է որ «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, դասեր քաղի Ղարաբաղյան պատերազմից», իսկ մեր երկրի վարչապետը իր պատգամավորներով եւ իր կառավարությամբ հայտարարում է «կրկնում եմ ՝ պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար», «ցավոք պետք է բանակցել հաղթող կողմի հետ», «ցանկալի է վերականգնել տնտեսական փոխհարաբերությունները հարեւան երկրի հետ», «կարծում եմ, որ մեր գերիների հետ շատ լավ են վերաբերվում», «ադրբեջանի եւ թուրքիայի հետ պետք է վարել բարիդրացիական հարաբերություններ»՝ հարց է ` ո՞վ է թուրքը՝ դու՞ք, թե՞ նրանք: Ումի՞ց պետք է վախենալ՝ նրանցի՞ց, թե՞ ձեզնից ․ ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը եւ համայն հայությունը կիմանա՝ դուք պարզապես թուրք եք, թե՞ շարքային դավաճան: Մեկ վայրկյան առաջ հեռացեք եւ ազատեք Հայությանը ձեր ներկայությունից:

Հ.Գ. Այսօր՝ խոր խարան խայտառակության»: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ