30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Time out է վերցնում՛՛

՛՛Եռյակի մեջ այդքան էլ շատ համաձայնություն չկա, որովհետև եթե “Ժառանգության” ու ՀԱԿ լիդերները  կողմ են ավելի արագ իշխանափոխություն կազմակերպելուն, ապա ԲՀԿ-ից հայտարարել են, որ իրենք ավելի շատ  նախապատրաստվում են 2017-2018 թվականներին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ի պատասխան հարցին՝ արտահերթ, թե հերթական ընտրություններին են պատրաստվում եռյակի ուժերը:

՛՛Բայց հանրահավաքի ընթացքում շեղում տեղի ունեցավ, երբ հանրահավաքի մասնակիցներն ավելի շատ պահանջում էին հենց հիմա, իսկ նրանք հայտարարեցին, որ հիմա չի կարող լինել, ու իրենք չեն խախտի Սահմանադրությունը, և Սահմանադրությամբ կշարժվեն՛՛:

Ըստ քաղաքագետի՝ այստեղ խնդիրն այն է, թե ինչպես է Լևւոն Տեր-Պետրոսյանը հասկանում ՛՛Սահմանադրությամբ շարժվել՛՛ ասվածը: ՛՛Կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները հրաժարական տան, ինչպես դա եղավ 1998-ին, երբ իրեն ստիպեցին, որ ինքը հրաժարական տա. դա և ժողովրդի պահանջն էր և իշխանության ներսում եղած պառակտման հետևանք էր: Հիմա այստեղ խնդիրը հետևյալն է, որ իշխանությունն ավելի կուռ է, իսկ ժողովրդի մեջ դժգոհ զանգված կա, որ հենց հիմա պահանջում է իշխանությունների հրաժարականը՛՛:

Գ. Համբարյանը շեշտեց, որ նաև կարևոր է, թե հոկտեմբերի 24-ին այս ուժերն ինչ պահանջներ կներկայացնեն իշխանություններին: ՛՛Որովհետև ԲՀԿ առաջնորդի ելույթն այնպիսի ելույթ էր, որ ինքը time out է վերցնում, պատրաստակամություն է հայտնում բանակցել իշխանությունների հետ և տեսնել, թե իշխանություններն ինչ են իրեն առաջարկում այդ ընթացքում, որովհետև նրա ելույթ չունենալը նշանակում է, որ ինքն ավելի շատ իշխանություններին ցույց է տալիս իր ուժը և իր հնարավորությունները:

Առաջին նախագահի ելույթներին բոլորս էլ ծանոթ ենք, հետաքրքիր է Ծառուկյանի ելույթը, ով երբևէ չի հայտարարել, որ ինքն ընդդիմություն է, ինքը հայտարարում է, որ երրորդ ուժ է, և հետաքրքիր է, թե այդ երրորդ ուժը միավորվելով Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ ինչ է պահանջելու իշխանություններից կամ առաջարկելու ժողովրդին՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ