Տերս ասում է՝ Արգանդը իմ ձեռքում է. նոր աղանդը խարխլում է ընտանիքի հիմքերը
՛՛Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները: Վերջիններս մեծ մասամբ հիմնված են Ավետարանի այս կամ այն հատվածի կողմնակալ մեկնաբանության վրա՝ ըստ աղանդի շահերի և համոզմունքների:
Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից՛՛,-սա աղանդի մասին մեկնաբանություններից մեկն է:
Աղանդավորնեը, սակայն կործանում են ընտանիքներ ու շատ հաճախ իրենց գործնեությամբ խարխլում պետականության հիմքերը: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ Միացյալ երիտասարդական լիգայի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը՝ Հայաստանում նոր ծնունդ է առնում արդեն իսկ տասնամյակներ շարունակ գործող մի աղանդ: Աղանդը կրում է՝ ՛՛Հիսուս Քրիստոսի մերօրյա եկեղեցուց վկայություններ՛՛ անվանումը:
Աղանդի քարոզչության մեջ կան աչքի ընկնող մի շարք դրույթներ: Օրինակ՝ երեխա չունեցող զույգը Աստծուն խնդրելիս դիմում է.՛՛Տերս ասում է՝ Արգանդը իմ ձեռքում է՛՛ արտահայտությամբ:
Դիտեք նաև՝ լուսանկարները: