06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ, Միջխորհրդարանական միությունում Ավստրալիայի պատվիրակության ղեկավար Բրոնվին Բիշոփի հետ:

ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում այսօր իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը: Նա նկատել է, որ միջխորհրդարանական կապերի ընդլայնման եւ ամրապնդման գործում լավ հիմք կարող են ծառայել փոխայցերը:  Բրոնվին Բիշոփն իր հերթին կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը:

Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին 2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը համապատասխան բանաձեւով դատապարտվել է Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, եւ նման ոճրագործությունների ճանաչումը  եւ դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը:

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ