15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վարչապետը չի կարողանում մարզպետ նշանակել, քանի որ համաձայնող չկա․ Փաստ

 Նիկոլ Փաշինյանը բավականին ծանր է տարել համայնքների կողմից հնչող հրաժարականի կոչերը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նա հանձնարարել է մարզպետներին առանձին հանդիպումներ ունենալ համայնքապետերի հետ և հասկանալ, թե «որտեղից է փչում քամին»։

Տեղեկությունների համաձայն՝ ամենաբարդ իրավիճակը Սյունիքում է, որտեղ բոլոր համայնքների (մեկ բացառությամբ) ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել հրաժարականի կոչով, իսկ մարզում փաստացի չկա մարզպետ, ավելին՝ մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանը չի կարողանում մարզպետ նշանակել, քանի որ համաձայնող չկա։

Ի դեպ, այս կոնտեքստում ուշագրավ է, որ նախօրեին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՏԻՄ-երի ղեկավարներն իրենց ենթականերին ստիպում են մասնակցել Երևանում ընթացող ցույցերին։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ