06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Նիկոլ KING», «Նիկոլ թագավոր», «Նիկոլ փրկիչ»․ Նիկոլ Փաշինյանը մնաց «ՏիկՏոկի» հույսին․ Փաստ

Վերջին օրերին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում տարածվում են Նիկոլ Փաշինյանին գովերգող, փառաբանող, մեծարող տեսանյութեր, որոնք ակնհայտ ուղղորդված ու համակարգված են: Խիստ «տիկտոկյան» ոճով այդ հոլովակները հրապարակվում են «Նիկոլ KING», «Նիկոլ թագավոր», «Նիկոլ փրկիչ» ու նմանատիպ մակնշումներով և վերնագրերով:

Մեր տեղեկություններով, քանի որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «փաշինյանական» շոուներն այլևս արդյունք չեն տալիս, Նիկոլ Փաշինյանն իր հայտնի «հիմնարկներին» հրահանգել է աշխատել «ՏիկՏոկի» ուղղությամբ:

«Փաստի» հետ զրույցում ոլորտի փորձագետները շեշտում էին, որ «ՏիկՏոկը» հիմնականում «մասնագիտացած» է անչափահասների վրա ներգործելու ուղղությամբ:

«Ստացվում է, որ ինչպես 2018-ին Փաշինյանը ներգրավեց անչափահասներին՝ դասադուլների կոչ անելով ու հանրահավաքների հրավիրելով, հիմա էլ «ՏիկՏոկի» միջոցով է փորձում նրանց ու, ինչու չէ, նաև նրանց ծնողների վրա ներազդել՝ «մաքրվելու», արդարանալու և պաշտոնին մնալու համար»,- ասաց մեդիափորձագետներից մեկը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ