05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

՛՛՛՛Հայոց արծիվներ՛՛-ը մի քանի անգամ ավելի շատ մարդ է հավաքում, քան կային հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ՛՛ /վիդեո/

՛՛Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում եռյակը չկարողացավ ձևակերպել իր նպատակները, և այդպիսով` ունեցանք հուսախաբ ու շփոթված ժողովրդի մի փոքր քանակություն, որն այդպես էլ չհասկացավ` իր խնդիրները որտե՞ղ պետք է փնտրի` հանրահավաքո՞ւմ, թե՞ իշխանությունների հետ՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:  

ՀՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ  հանրահավաքում չհնչեցին միասնական կոչեր, և եթե ՛՛Ժառանգությունը՛՛ խոսում էր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մերժման մասին, ապա ԲՀԿ-ն ընդհանրապես իր կարծիքը չհայտնեց, իսկ ՀԱԿ-ը որոշ առաջարկություններ հնչեցրեց, որոնք ընդունելի չեղան ժողովրդի կողմից:  

Մելիքյանը նկատեց նաև, որ իշխանությունները չեն հերքում, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, աղքատություն, կոռուպցիա, անգամ` իշխանություններն այդ խնդիրների մասին ասում են ավելին, քան հնչել է եռյակի հանրահավաքի ժամանակ:

Խոսելով հանրահավաքի բազմամարդ լինելու մասին` Գագիկ Մելիքյանը նշեց, որ Խաչիկ Ասրյանի ղեկավարած ՛՛Հայոց արծիվներ՛՛-ը մի քանի անգամ ավելի շատ մարդ է հավաքում, քան կային հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ, բայց իշխանափոխության պահանջ երբեք չի դնում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ