29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով ով է /վիդեո/

“Ես չեմ կարող խոսել մի բանի իրականանալու մասին, որը նույնիսկ նպատակ չունի, և այդ նպատակի ու ձեռքբերման հարցում կան տարաձայնություններ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը:

“Եթե այդ նպատակի հարցում “Բարգավաճն” ու Տեր-Պետրոսյանն ունենային ընդհանրություններ, ապա կհայտարարեին, կասեին մինչև հանրահավաքը: Միայն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ հետո կասենք`փուլային, թե ամբողջական իշխանափոխության ճանապարհով ենք անելու, նշանակում է, որ համաձայնություն չկա”,-հավելեց Ս. Սաֆարյանը: 

Ըստ նրա` ընդհանրապես տեղին չէ խոսել բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին: “Ճիշտն ասած` չգիտեմ էլ` այնտեղ ով է բուրժուան, և ով է դեմոկրատը”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ