26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայրենիքի համար այս ողբերգական օրերին ուրախության սեղանների ու տոնակատարությունների մասին մտածելն անգամ անբարոյություն է․ Տեր Գրիգոր քահանա

Հայ ժողովրդի և մայր Հայրենիքի համար այս ողբերգական օրերին ուրախության սեղանների ու տոնակատարությունների մասին մտածելն անգամ անբարոյություն է, և թող ոչ մեկը չնեղսրտի իմ կոշտ խոսքից, որովհետև մեր հերոսական ժողովրդին պատուհասած այս ողբերգության մեջ միակ զգացումը, որ մարդ-արարածը կարող է ունենալ՝ սուգն է:

Անասելի ցավն է Հայրենիքի զգալի մասի կորստի համար, խոր կսկիծը մեր հազարավոր զոհված ու խեղված որդիների համար, և սրտի մորմոքը հարյուրավոր գերի ու անհետ կորած հայորդիների համար: Եվ եթե անձամբ ձեր զավակը, ձեր հարազատը չի զոհվել կամ գերեվարվել, եթե ձեր սեփական տունը չի ավերվել ու շուն թշնամու բաժին դարձել, ապա պարտավոր եք փառք տալ Երկնակալին ու հիշել, որ մարդկայնությունը ևս ձեզնից ոչ ոք չի խլել, որպեսզի եթե անգամ ձեր խստասրտության պատճառով չեք կարողանում կիսել ձեր հայրենակիցների վիշտը, ապա գոնե լուռ հարգել պարտավոր եք:

Եվ հենց դրանով այս պահին կատարած կլինեք կարիքի մեջ գտնվողներին չանտեսելու և ձեր անձնական շահը մերձավորի սիրուն ստորադասելու՝ Տիրոջ պատվիրանը:

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ