01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ես սրա մասին չէի խոսի, եթե այդ մաղձը հասանելի չլիներ մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր ծանր, ողբերգական օրեր են ապրում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չկասկածեք, որ այն մարդիկ, ովքեր տարբեր հարթակներում իրենց թույլ են տալիս անհարգալից վերաբերմունք մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ, ինչ–որ պահի նույնն անելու են սյունիքցիների, լոռեցիների, գյումրեցիների կամ երևանցիների նկատմամբ։

Կարևոր չէ, թե պատերազմ կլինի, թե մեկ այլ ողբերգություն, ցավալին այն է, որ մենք միմյանց նկատմամբ շարունակում ենք թշնամությամբ շնչել, իրար ձեռք մեկնելու փոխարենը հակառակն ենք անում։

Ես սրա մասին չէի խոսի, եթե այդ մաղձը հասանելի չլիներ մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր ծանր, ողբերգական օրեր են ապրում։

Էլ ի՞նչ պետք է մեր հետ պատահի, որ խելքներս գլուխներս գա»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ