Սասուն Միքայելյանը 1 հարց ունի ոչ իշխանականներին /վիդեո/
”Իրենք ոչ թե ուզում էին, որ թեժ աշուն լիներ, այլ աշխատեցին, որ աշունը չթեժանա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքից:
՛՛Պահում են դաշտը, որ նոր քաղաքական ուժ չծնվի՛՛,-նշեց նա: Դիտարկմանը, թե քննադատում են ոչ իշխանական ուժերին, իսկ իրենք ինչքան մարդ կհավաքեն, եթե հանրահավաք անեն. Նա արձագանքեց. ”Քանի մարդ կգա, այնքան էլ կհավաքենք՛՛:
Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ նախքան հանրահավաքը ոչ իշխանականներն ասում էին, որ իրենց քայլերը բխելու են ժողովրդի պահանջներից: ՛՛ Ես ուզում եմ հարցնել նրանց՝ ինչքա՞ն մարդ է պետք այդ ընդդիմությանը իշխանափոխություն անելու համար՛՛:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցությանն, ապա նա ընդգծեց.՛՛ Ոչ միայն տնտեսապես դարձանք ոչ անկախ, այլև այն հակասում է մեր Սահմանադրությանը, պարտավորված ենք լինելու կատարել այլ պետության ցանկությունը՛՛:
Առավել մանրամասն` տեսանյութում: