2018թ․-ից ազգովի հոգեբանական մանիպուլյացիաների զոհ ենք՝ անխտիր բոլորը․ Միհդաթ Մադաթյան /տեսանյութ/
Հոգեբան Միհրդաթ Մադաթյանը Հենարան ակումբում հրավիրված ասուլիսին վերլուծեց հանրային հետպատերազմական տրամադրությունների՝ սպասումի, ագրեսիայի, առեւտրի, խորը դեպրեսիայի փուլերը։ Հոգեբանը համոզված է, որ 2018թ․-ից այս կողմ ազգովի հոգեբանական մանիպուլյացիաների զոհ ենք՝ անխտիր բոլորը, նրանք, ովքեր գնացել են հրապարակ եւ անկեղծորեն հավատացել Նիկոլ Փաշինյանին, ովքեր չեն գնացել՝ ներառյալ։
Մադաթյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունները հրաշալի տիրապետում են հոգեբանական կառավարման մեխանիզմներին՝ ինչպես էր պատերազմի ժամանակ հայտարարվում, թե Իշխանաձորի մարտերում հաղթում ենք, բայց քարտեզ չէր հրապարակվում, որպեսզի հարց չառաջանա՝ ինչպես են ասում՝ հաղթում ենք, եթե թշնամին 20-30 կմ առաջացել է սահմանից։
Նույնը, մասնագետի խոսքով՝ շարունակվում է այսօր․ պատերազմից անցել է 20 օր, բայց իշխանությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար, որպեսզի երկարաձգի մերժման փուլը, որպեսզի ծնողը հույս ունենա, որ իր որդին վերադառնալու է։
Մանրամասները՝ տեսանյութերում։