27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթղթի մասին Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթղթի մասին։/2011թ/
 
1.Արցախի ժողովուրդը քվեարկությամբ ,որը պետք է ունենար պարտադիր իրավական ուժ որոշելու էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիհակը։
 
2.Ընդ որում հանրաքվեի դրվող հարցի ձեւակերպումը որեւէ սահմանափակում չուներ։ Այսինքն Ադրբեջանը որեւէ սահմանափակում չէր կարող դնել Արցախի ժողովրդի ՝հանրաքվեի դրվող հարցի վերաբերյալ։
 
3.Քվեարկությունը պետք է կատարվեր 1988-ի Լեռնային Ղարաբաղում բնակվող ազգային համամասնությամբ։
Հայերը Լեռնային Ղարաբաղում 1988-ին էլ ճնշող մեծամասնություն էին կազմում,ուստի այս կետը եւս ձեռնտու էր մեզ։
 
4.Մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատումը ՝ տրանսպորտային միջանցքի օգտագործումն ու վերահսկողությունը իրականացվում էր ԼՂՀ իշխանությունների կողմից։
Դժբախտաբար այսօր «ի շնորհիվ հողատուի» այդպես չէ:
 
5.Լաչինի ու Քարվաճառի ոչ միջանցքային համարվող տարածքների վերադարձն իրականացվելու էր Արցախի վերջնական կարգավիճակի ամրագրման փուլում, բայց ոչ շուտ ,քան 5 տարին։
Քարվաճառն ու Լաչինն աօնվազն 5 տարի չէին անցնելու Ադրբեջանին եւ անցնելու էին միայն այն ժամանակ,երբ կամրագրվեր Արցախի վերջնական կարգավիճակը։
 
6.Շուշին,Հադրութը,Մարտակերտի,Մարտոնու,Ասկերանի շրջանի այսօր արդեն կորցված բնակավայրերը մնում էին մեր տարածքում :
 
7. Մեղրի- Նախիջեւան ցամաճային ճանապարհի մասին ընդհանրապես խոսք չկար։
 
Հ.Գ. Հողատու պետք է հեռանա»։
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ