06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայկական պատվիրակության վրա թղթեր չեն նետել. պարզաբանում է Հերմինե Նաղդալյանը

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել ԵԽ ԽՎ-ում,  արդյո՞ք Հայաստանին առնչվող զեկույցի քննարկման ընթացքում ներկաները սուլել են, թղթեր նետել հայակական պատվիրակության վրա,  պարզաբանում է Հերմինե Նաղդալյանը.

– Հայկական պատվիրակության վրա որևէ թուղթ չի նետվել, պարզապես Իսպանացի մի կաշառված պատվիրակ, իր ելույթից հուզված, նեղսրտած, ելույթի համար իրեն տրված ՛՛շպարգալկան՛՛ ճմրթեց, դեն նետեց: Թեև իրականում քննարկումը բավականին սուր էր և ընթանում էր լարված մթնոլորտում:
    ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նախորդ նիստում հայկական կողմը պահանջեց, որ հանձնաժողովում քննարկվի Ղարաբաղի մասին նման զեկույց պատրաստելու աննպատակահարմարության հարցը: Դեռ ամիսներ առաջ այս խնդիրը օրակարգում էր, մեր նպատակն էր՝ ամեն ինչ անել, որպեսզի մերժվի նման զեկույց պատրաստելու որոշումը: Սակայն այն հաստատվեց բյուրոյում, ապա և լիարգումար նիստում ու մենք ստիպված էինք մեր պայքարը շարունակել քաղաքական հանձնաժողովի նիստում:

Տեղեկացնեմ, որ մինչ այդ մենք պահանջել էինք քննարկում կազմակերպել երեք հարցերի շուրջ. առաջինն ու ամենակարևորը զեկույցի մերժման շուրջ քննարկում ծավալելն էր, ապա նաև վերնագրի ու զեկուցողի ընտրության հարցերի քննարկումը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ