23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարեկամին, թշնամուն, բոլորին պահանջներ ունենք. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չգիտեմ ինչու՞ և ինչպե՞ս մոռացանք մեր գոյատևման հենքերը։
Մեր պատմությունը անառարկելի ի ցույց է դնում մեր հաղթանակի ու գոյատևման աղբյուրները։
Զարմանում եմ, ինչու՞ չենք հետևում դրանց։
Սեփական սխալներով սովորելն իհարկե հարուստ փորձի մասին է խոսում։
Բայց մեր հազարամյա պատմությունը մեր սխալների ու դրանց պատճառների այնքան հարուստ փորձառություն է մեզ թողել, որ այլևս այդպիսի սխալներ անելն ուղղակի անթույլատրելի է։
Կներեք, բայց միշտ նույն սխալներն անելն արդեն հիմարություն է։

Ինչի՞ պիտի մեզ ինքնիշխանության դասեր տան արհեստական մոդելներ գծած դրսից վարձատրվողները։
Ինչու՞ մենք չենք կադողանում ձևավորել ինքնիշխանության մեր տեսակը, մեր շահի ու պատկերացման տեսակը։ Հենց հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են աշխատել այս ուղղությամբ մենք, որպես չձևավորված հասարակություն, օտարերկյա պատվերով սկսում ենք հոշոտել նրանց։
Հետո դարեդար բողոքում, որ ընդամենը թատերաբեմ ենք եղել բարեկամների, թշնամիների ու երրորդների համար։
Իսկ մենք, որպես հազարամյա փորձառություն ունեցող ազգ, արդյո՞ք մեզ պահում ենք որպես մասմակից։ Թե մենք հաշտվել ենք թատերաբեմ լինելու մտքին։

Բարեկամին, թշնամուն, բոլորին պահանջներ ունենք։ Իսկ հենց հերթը մեզ է հասնում միշտ արդարացում ունենք։ Ի՞նչ կարող ենք անել։

Կարող ենք ու շատ բան։

Առաջինը, այլևս երբեք չատել մեր շահը դրսի պատվերներով՝ լինի բարեկամի թե մեկ այլի պատվերով։

Երկրորդ, կարող եք դրսում խաղալ ում խաղն ու շահն ուզում եք։ Դա կլինի հանուն ֆինանսի թե այլ դրդապատճառներից ելնելով, կարևոր չէ։ Ներս մտնելիս (մեր Հայրենիքի դեռևս չծախված հատվածը) իրավունք չունեք շահ առաջ տանել, հակառակ դեպքում այլևս դավաճան եք։

Երրորդ, եթե այնպես է ստացվել (հիմա պատճառներն էական չեն), ձեր հայրենիքը ձեզ համար տուտրիստական ուղղություն է, անկախ ձեր քաղաքացիությունից ձեր մեջ գտեք այդ բարոյական արգելքն այստեղ ապրողների կյանք ու խելք չսովորեցնել։ Օրինակ՝ այլևս երբեք ձեզ իրավունք չվերապահեք տոմս առնել գալ ժողովրդվարություն խաղալ ու նույն տոմսով հետ գնալ։

Եվ վերջում, ինձ համար գոնե ակնհայտ է որ հաջորդող տարիները չեն կարող մեր փառապանծ պատմության շարունակությունը լինել։ Դրանք լինելու են մեր պատմության մեջ շարունակականություն ունենալու իրավունքը վաստակելու տարիներ։
Եթե ուզում ենք գոնե առաջիկայում մի կերպ շարունակել հայոց պատմությունը, ապա պարտավոր ենք ապրել այս իրականությունում։

Իսկ մեր շարունակականության խոչընդոտները՝ մարմնավորված աթոռին կառչած դավաճանների խմբակով պետք է հեռացվի։ Սա էլ պատմության առջև անառարկելի քայլ պիտի լինի։ Անկասկած»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ