Այ հողատու, հերիք է հեքիաթներ պատմես. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այ հողատու, հերիք է հեքիաթներ պատմես։ Պատասխանի հարցիս. ինչու՞ ես անտեսել պատերազմը շուտափույթ դադարեցնելու ՀՀ Գլխավոր շտաբի պետի առաջարկը։
Ինչու՞ ես հոկտեմբերի 20-ին մերժել Վ.Պուտինի առաջարկը ՝ պատերազմը դադարեցնել,որի համաձայն Շուշին ու Հադրութը մեզ էր մնում։
Ինչու՞ ես խաբում թե մեզ ասել ես ամեն ինչ։
Ես եմ քեզ դեռ հոկտեմբերի 12-ին ասել . «խնդրի Պուտինին ու դադարեցրու պատերազմը, որպեսզի նոր մարդկային ու տարածքային կորուստներ չունենանք»։
Դու սուտասան ես ու հողատու։
Քո հրաժարականն այլընտրանք չունի։
Նիկոլն ու նիկոլիզմը պետք է հեռանան»։