23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սոթք, Լիդիան և այլ նեդրողներ… ձախողումները հանգեցնելու են խոշոր փոխհատուցումների

Փաստացի, գործող կառավարությունը հաստատեց, որ չի կարողանում ապահովել «բարենպաստ» պայմաններ օտարերկրյա նեդրողների ներդրումների իրականացման համար, ինչպես նաև պաշտպանել այդ ներդրողների շահերը ընդդեմ Ադրբեջանի։ Կառավարության նույն ձախողումները հանգեցրեցին Լիդիանի խնդրի առաջացմանը, որտեղ ներդրողների նկատմամբ չցուցաբերվեց արդարացի մոտեցում և չտրվեց ամբողջական պաշտպանություն։ Կառավարության ներկայացուցիչների ապիկար քայլերի արդյունքում Լիդիանի նեդրողները դուրս մղվեցին Հայաստանից, ինչը բացասաբար ազդեց երկրի ներդրումային միջավայրի գրավչության վրա։

Բացի այն հանգամանքից, որ կառավարության ձախողումները հանգեցնում են հարկերի կտրուկ նվազեցմանը և աշխատատեղերի կրճատմանը, դրանք նաև իրավունք են ընձեռնում օտարերկրյա նեդրողներին, որոնց ներդրումներին վնաս է հասցվել, ահռելի փոխհատուցման պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ կնքված միջազգային համաձայնագրերի շրջանակում (օրինակ` շուկայական արժեքով)։ Հայաստանը ստիպված է լինելու նաև վճարել փոխհատուցման գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսներ։ Ներդրողների կրած վնասների չափերը կարող են հասնել մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարների, որոնք վճարվելու են Հայաստանի հարկատուների հաշվին…

Վերջին տարիներին, գործող կառավարությունը փաստացի ձախողեց նաև ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև ներդրումների և ներդրողների շահերի պաշտպանության ապահովումը։ Ավելին, գործադիրը նաև չգիտակցեց, որ ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման համար առաջնահերթ գործոններ են հանդիսանում ներդրումները կարգավորող օրենսդրական դաշտի կայունությունը և կանխատեսելիությունը, որը ենթադրում է ներդրումների լիարժեք պաշտպանության իրավական երաշխավորում:

 Սարգիս Գրիգորյան

GPartners իրավաբանական ընկերություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ