Էդմոն Մարուքյանն անհանգստանալու խնդիր չունի. Հ. Նաղդալյան
՛՛Խնդիրը վերաբերում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցին և այցին մասկացել է նրա կողմից ձևավորված պատվիրակությունը՛՛,-այսօր անդրադառնալով Վրաստան կատարած պաշտոնական այցի վերբերյալ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դժգոհությանը՝ լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նշենք, որ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը օրեր առաջ պաշտոնական այցով Վրաստանում էր, և խոսելով այս այցի մասին՝ Էդմոն Մարուքյանն ասել է, որ պատվիրակության անդամներին, այդ թվում իրեն չեն տեղեկացրել, և ինքն այդ մասին հեռուստացույցից է իմացել: “Սա չի եղել բարեկամական խմբի այց, որտեղ բոլոր պատգամավորները պեըտք է մասնակցին: Ես որպես բարեկամական խմբի ղեկավար եմ մասնակցել, դա ընդունված պրակտիկա է, որ բարեկամական խմբի ղեկավարը պետք է ուղեկցի”:
Նաղդալյանը շեշտեց` Էդմոն Մարուքյանն անհանգստանալու խնդիր չունի, և բարեկամական խմբի բոլոր անդամները չէ, որ մասնակցել են: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նկատեց. “Դա ԱԺ նախագահի իրավասության ներքո է, մի խառնվեք այն ֆունկցիաներին, որոնք ԱԺ նախագահի իրավասությունների ներքո են”,-եզրափակեց նա: