29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մխիթարյանն ու Մովսիսյանը սատարում են հավաքկանին/վիդեո/

Դորտմունդի “Բորուսիայի” եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Սերբիայի հետ խաղից առաջ դիմել է երկրպագուներին:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը:

Մոսկվայի “Սպարտակի” եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջի միջոցով երկրպագուներին կոչ է արել գալ մարզադաշտ եւ աջակցել մեր ընտրանուն Եվրո-2016-ի՝ Սերբիայի հետ տնային խաղում:

“Շատ էի սպասում այս հանդիպմանը, բայց ցավոք, վնասվածքն ինձ թույլ չի տա դաշտ դուրս գալ: Կոչ եմ անում երկրպագուներին լինել հավաքականի կողքին: Եկե՛ք մարզադաշտ, քանի որ ձեր աջակցությունը վստահություն կհաղորդի նրանց:

Նույնպես կժամանեմ Հայաստան եւ ներկա կլինեմ մարզադաշտում, որպեսզի աջակցեմ թիմին: Հույս ունեմ, որ ձեզ բոլորին կտեսնեմ “Հանրապետանակում”, եւ միասին կուրախանանք հավաքականի հաղթանակի համար”,- ասել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Սերբիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին ժամը 20:00-ին:

Լուսանկարը` armfootball.am-ի:

Տեսանյութերը կարող եք տեսնել այստեղ` ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ