՛՛Երբևէ չենք քննարկել եռյակին միանալու հարցը՛՛
՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր մասնակցելու է եռյակի հանրահավաքին. ՛՛Հայաստանում դեռ չի եղել մի հանրահավաք՝ իշխանության դեմ, թեկուզ չհավատամ էլ, որ այն իշխանության դեմ է, բայց ասվի՝ ու ես ժողովրդի հետ՝ ներքևում չլինեմ: Իմ տեսանյունից քաղաքական յուրաքանչյուր գործիչ պիտի ինքնուրույն մասնակցի քաղաքական պրոցեսին, ոնց ասում են՝ առաջինը իմանա ինչ խոսվեց ու ինչ ասվեց՛՛:
Արամ Կարապետյանը հանրահավաքին մասնակցելու է կուսակիցների հետ, ըստ նրա՝ կանխատեսումների այսօր առանձնակի բան տեղի չի ունենա.՛՛Ինձ այս պահին ավելի շատ Մինսկում ընթացող պրոցեսն է հետաքրքրում: Ապագայում դուք կտեսնեք, թե սա ինչի համար եմ ասում՛՛:
Կարապետյանը նկատեց, որ ոչ իշխանական եռյակին իր կուսակցության միանալու հարցը երբևէ չի քննարկվել:
՛՛Երբևէ չենք քննարկել եռյակին միանալու հարցը: Պարզապես նման հարցադրում չի եղել՛՛,-հավելեց Արամ Կարապետյանը: