18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոկտեմբերի 9-ը տեսողության համաշխարհային օրն է

 Օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները եւ երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Տեսողության պահպանման եւ խնդիրների մասին իրազեկման գործում անչափ կարեւոր է նաեւ հասարակության ակտիվ մասնակցությունը: Ամբողջ աշխարհում տեսողության վերականգնման եւ կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենարդյունավետն են: Վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել։ 

       Գիտակցելով մեր բնակչության ակնաբուժական խնդիրները՝ հայ ակնաբույժների հանրությունը` համախմբվելով ՀՀ առողջապահության նախարարության շուրջ, տարբեր ծրագրերի շրջանակներում հնարավորինս լուծումներ է տալիս դրանց:

       Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են բաց դռների օրեր տարբեր մարզերում, որոնց ժամանակ կատարվում են անվճար խորհրդատվություններ եւ նշանակվում անհրաժեշտ բուժումներ: Մեր ակնաբույժները մեծ հաջողություններ են արձանագրում այնպիսի վտանգավոր ախտահարումների հաղթահարման գործում, ինչպիսիք են գլաուկոման, դիաբետիկ փոփոխությունները եւ կատարակտը:

       Շատ կարեւոր է հատկապես վաղ մանկական ախտորոշումը, քանզի համպատասխան միջոցների չկիրառումը կարող է հանգեցնել տեսողական անվերադարձ կորստի:

       Կուրության կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի եւ բուժման ծրագրի շրջանակում Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում հանդիսավորությամբ բացվեց “Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն”։

Կենտրոնի նպատակն է հիմնել եւ զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելման նպատակով: Այն երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում:

       Մասնագետները կոչ են անում ժամանակ առ ժամանակ ստուգե՛լ տեսողությունը, գանգատների դեպքում ժամանակին դիմե՛լ բժշկի` հետագա անցանկալի բարդություններից խուսափելու նպատակով:

       Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ