04 Մայիսի, Saturday, 2024
KFC

166 դիրք ․ հերոս տղերքի արյամբ վաստակած սահմանները բանակցություններով հանձնեցին1

2014թ., «Աղդամի շրջան», 166 մարտական դիրք։

2014թ.-ի օգոստոսն էր, ծառայում էի։ Ադրբեջանցիները հետախուզա-դիվերսիոն հարձակումներ էին անում, ականանետ ու նռնականետ էին կրակում, ինչը էդ ժամանակ աննախադեպ էր։

Ասկերանցի կամավոր տղերքը եկել էին մեր 166 դիրքը։ Երբ խոսք էր գնում դիվերսիայի, դիրքը պահելու, մինչև վերջ կռվելու մասին նկարի տղեն ասում էր. «Էս դիրքը պահողի ցավը տանեմ, էս դիրքը հանձնողի մերը *****»։
Հիմա՝ 166 մարտական դիրքը առանց մի կրակոցի հանձնվել է։

Վերահաստատում եմ՝ «էս դիրքն ու մնացած բոլոր դիրքերը պահողների ցավը տանեմ, էս ու մնացած դիրքերը առանց կրակոցի հանձնողի մերը *****»։

«Աղդամի շրջանը»՝ Ասկերանի դիրքերը տարիներ շարունակ պահած դիրքապահները երբեք չեն նահանջել, բայց խայտառակ համաձայնագրի մի ստորագրությամբ հանձնեցին ադրբեջանցիներին։

Հերոս տղերքի արյամբ վաստակած սահմանները բանակցություններով հանձնեցին։

Արմեն Խաչիկյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ