19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաքում իրականացնող տրանսպորտային միջոցներում կտեղադրվեն ՀԴՄ-ներ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում, փոփոխելով և լրացնելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումը,  դրանք համապատասխանեցրել է “ՀԴՄ կիրառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” օրենքի պահանջներին, այն է՝ ապահովել տրանսպորտային միջոցներում ՀԴՄ միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը:

ՀՀ ֆինանսերի փոխնախարար Արմեն Ալավերդյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց.
“Որոշումն առնչվում է ապրանքաշրջանառությանը և ապահովում փաստաթղթավորման մատչելի շրջանառությունը: Երբ ապրանքներն առաքվում են մեծածախ նպատակներով, դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ: Բայց այսպիսով եթե տնտեսվարող սուբեկտն ապրանք է առաքում, հնարավորություն կունենա այդ մեքենաների վրա տեղադրել հսկիչ դրամարկղային մեքենա”:


Փոխնախարարի խոսքով՝ նման պահանջ է դրվում նրա համար, որպեսզի տնտեսվարողները տեղում ապրանքների վերադարձներ և ճշգրտումներ կարողանան անել: Նախագծով հնարավորություն կտրվի բոլոր տնտեսվարողներին տրանսպորտային միջոցում տեղադրել հսկիչ դրամարկղային մեքենաներ, որ ապրանքների դուրսգրումը կատարվի անմիջապես մեքենայից: Ի դեպ, այդ որոշումը կլինի կամավոր:
“Որոշումը վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին, որոնք առաքվում և վաճառվում են, կվերաբերվի այն տնտեսվարող սուբեկտին, որն իր ապրանքն առաքում է ոչ թե քաղաքացուն, այլ մեկ այլ տնտեսվարողի”,-պարզաբանեց Արմեն Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ