02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մենք Հանրապետություն էինք Արցախով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ եւ պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլեւս չսպիացող անձնական ողբերգություններ, ոչ միայն աշխարհաքաղաքական դեֆոլտ։
Սա նաեւ քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ։
 
Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ։ Հանրապետության ակունքներն Արցախյան հողի մեջ էին։
 
Մեր ազգային լեգենդները Արցախյան ազատամարտի դաշտերում էին։ Մենք Հանրապետություն էինք Արցախով։
Մեր Ազգային արժանապատվության շաղախն էր Արցախը։ Եվ մենք կորցրեցինք մեր հավաքական «ԵՍ»-ը։
 
Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է։ Այդ վերաիմաստավորված բովանդակությունը պարտվողական, կոլաբորացիոնիստ եւ ամորձահատված քաղաքական, մտավորական եւ հանրային շրջանակները երկնել չեն կարող։
 
Եվ այս հարցը շատ ավելին է, քան պարզապես «Շուշիի ողբ» ստեղծել կամ «Թաղավարտի քսան օր» գրելը։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ