“Տոյոտա Պրադո”-ն՝ Պաշտպանության նախարարությանը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացվեց Ֆինանսների նախարարությանն ամրացված “Տոյոտա Պրադո” մակնիշի՝ 23 միլիոն դրամ արժողության մեքենան հանձնել Պաշտպանության նախարարությանը:
“ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթների առանձնահատկություններից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս ենթակայության ներքո գործող մի շարք զորամասեր և տարածքային ստորաբաժանումներ գտնվում են դժվարանցանելի վայրերում` գործնական անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար այցելություններ կատարելու միջոցով տեղում ապահովել վերջիններիս բնականոն աշխատանքների իրականացումը: Նախագծի ընդունումը գտնում ենք նպատակահարմար”,-ասաց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: