Քոչարյանը մաքրո՞ւմ է իր կադրերին. Ժողովուրդ
Ըստ “Ժողովուրդ”-ի, այս օրերին քննարկվող ամենաթեժ թեման եռյակի հանրահավաքից ու ԵՏՄ-ին միանալու կամ չմիանալու հարցից զատ դարձավ ՀՀ փոխվարչապետի գրած դիմումը: Բազում տարբերակներ ու վարկածներ առաջ քաշվեցին, թե ինչու է Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում գրել: Որպես պատասխան նշվեց, որ նա մեկ գնում է ՀՀ ԱԱԽ քարտուղար, կամ եվրոպական որեւէ երկրում դեսպան, կամ էլ պարզապես ՀՀ երկրորդ նախագահ Ոոբերտ Քոչարյանն իր կադրերին մաքրում է Կառավարությունից՝ առնետավազքի ֆոն ստեղծելու համար:
Ի թիվս այդ բոլորի թերթին հայտնի դարձավ որ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգը չի կատարել: Այդ լուրերի համաձայն, վերջինս կտրականապես հրաժարվել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանին ուղեկցել մարզ ու նրան ներկայցնել անձնակազմին: Այս փաստը բերել էր տհաճ խոսակցության:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: