10 օր, ինչ աշխարհում մեզ բոլորը խղճում են, ու գրեթե ոչ ոք չի հարգում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.
«Դավաճանական փաստաթղթի ստորագրումից անցել է արդեն 10 օր։
Ու փոխանակ մենք հիմա համազգային ներուժը համախմբեինք մեղմացնելու ազգային աղետի հետեւանքները, սգայինք մեր զոհվածներին եւ պատրաստվեինք նոր մարտահրավերների, դեռ պայքարում ենք մեր դռանը չոքած ժանտախտի դեմ։
10 օր, ինչ պետք էր շրջել ապազգային ստահակների էջը, եւ փորձել վերապրել՝ ապրելու համար։
10 օր, ինչ հանրային էներգիան պետք էր կումուլացնել՝ հանուն ապագայի։
10 օր, ինչ ժողովրդից կրկին ժեխ են փորձում կերտել։
10 օր, ինչ մի հայկական պետականությունը անդամահատվել է եւ վերացման եզրին է, իսկ մյուսը՝ փաստացի գոյություն չունի։
10 օր, ինչ աշխարհում մեզ բոլորը խղճում են, ու գրեթե ոչ ոք չի հարգում։
Մեզանից գողացած Հայրենիքին, գյուղերին ու վանքերին, խարխլված հավատին ու խոցված արժանապատվությանը ավելացավ նաեւ անիմաստ մսխվող, բայց այդքան թանկարժեք ժամանակը…
#հողատու»: