05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Յուրաքանչյուրն իր ազգային տարազով ու երաժշտությամբ. կմեկնարկի “Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին” փառատոնը /վիդեո/

Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է “Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին” փառատոնը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել աշխարհի 12 երկրներից ներկայացուցիչներ` Ուկրաինայի, Հունգարիայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ այլն:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում փառատոնի մասնակիցներից շատերը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը հանդիպեցին լրագրողների հետ: Վերջինը նշեց, որ նման միջոցառումները կարեւոր են, քանի որ այսպիսով ներկայացնում ենք հայկական մշակույթն ու ավանդույթները. “Մետաքսի մեծ ճանապարհը կարեւոր դերակատարում է ունեցել Փոքր Ասիայի, Կովկասի, Միջին Ասիայի եւ Չինաստանի ժողովուրդների տնտեսական եւ մշակութային կապերի զարգացման գործում”,- ասաց նա:

Փառատոնին յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ կներկայացնի իր ազգային տարազը, ժողովրդական նվագարանն ու ազգային երաժշտությունը։ Փառատոնը կմեկնարկի եւ կավարտվի հայկական երաժշտությամբ։

Միջոցառումը տեղի կունենա այսօր, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական պետական թատրոնում։

Նշենք նաեւ, որ արտասահմանցի երաժիշտները “Հենարան” ակումբում մի քանի կատարում ներկայացրին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ