20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Երջանիկ պատահականությունները խուսափելի չեն. Հ. Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ակնկալում է, որ հոկտեմբերի տասին Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը, և այն ուժի մեջ կմտնի հունվարին: “Կատարվել է հսկայական աշխատանք, մինչև ութ հարյուր արտոնությունների մասին է խոսքը, 4-7 տարվա արտոնություններ են սահմանված մեզ համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

“Անելիքները շատ ավելի են, քան մենք պատկերացնում ենք, որ կկարողանանք ամբողջովին ներգրավվել այս ամենի մեջ: Սա ռազմավարական խնդիր է, ոչ միայն ռազմական անվտանգության, այլև տնտեսական անվտանգության”,-հավելեց պատգամավորը: Նրա խոսքով` արտոնությունները տնտեսական դաշտում են, ոչ թե քաղաքական: 

Ինչ վերաբերում է Արցախի ու ՀՀ-ի սահմանին մաքսակետ տեղադրելուն, ապա Հ. Սահակյանը վստահեցրեց. “Մեր ցանկացած զարգացում, առջընթաց, ցանկացած որոշում երբևէ չի կարող լինել Արցախի ճանաչման ու կայացման հաշվին”: 

 Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ եռյակի հանրահավաքը ևս հոկտեմբերի 10-ին է կայանալու, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. “Մենք տեսնում ենք, որ երջանիկ պատահականությունները խուսափելի չեն նաև այս առումով”:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ