07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարգին Հայկոն հոկտեմբերի 10-ին զբաղված է լինելու /վիդեո/

Հայկ Մարությանը /Կարգին Հայկոն/ չի մասնակցի հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին: ”Հանրահավաքը, բնականաբար, ամբողջ ժողովրդի շահերը չի ներկայացնում, այնտեղ երեք քաղաքական ուժեր են, ու չեմ կարծում, որ նրանք ամբողջ ժողովրդին են ներկայացնում, ժողովրդի մի հատվածն են ներկայացնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայկոն, ով տրանսպորտի թանկացման դեմ ծավալված քաղաքացիական նախաձեռնության ակտիվ մասնակիցն էր: ”Զբաղված եմ և չեմ հասցնի մասնակցել”,-ասում է:

Հայկոն կլսի հանրահավաքին հնչած ելույթները, ապա հետևություն կանի: 

Իսկ չի աջակցի հրապարակում կանգնած ժողովրդին. ”Միշտ աջակցում եմ ժողովրդին, հանրահավաքի ժողովուրդը ամենաքիչը այս ընտրություններին ընտրել է այդ երեք ուժերին, բայց չենք կարող իմանալ, թե քանի տոկոսն է այդ ժողովուրդը: Ամեն դեպքում ինձ հետաքրքիր կլինի լսել` ինչ են ասում”:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ